Նարինջը ձմռան սեզոնին շատերի սիրելի միրգն է: Նրա հյութը պարունակում է շաքարներ, թթուներ, աղեր, վիտամիններ, պեկտինային նյութեր: Ի դեպ, նարինջը համարվում է վիտամին C-ի շտեմարան: Նրա պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ: Նարինջը կարելի է որպես հյութ ըմբոշխնել թարմ վիճակում, աղցաններում, համակցված կաթնամթերքների հետ: Հյութն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, արյունաստեղծ է, միզամուղ, հակասկլերոզային, արյունահոսությունը դադարեցնող, անոթի պատերը ամրացնող, լեղամուղ, աղիքների գործունեությունը խթանող միջոց է: Նարնջի հյութը օգտագործում են նաեւ հիպերտոնիայի, ճարպակալման, պոդագրայի, միզաքարային հիվանդությունների, լնդերի արյունահոսության, մաշկային հիվանդությունների դեպքում: Ըստ Ամասիացու` հյութն օգտակար է նաեւ ճիճուների ու ոսկրային ցավերի ժամանակ: Նարնջի հյութը մեղրի հետ կարելի է օգտագործել կաթնային դիաթեզի, արտրիտի, մարմնի բարձր ջերմության դեպքում: Ընդունում են 1/3 բաժակի չափով, օրը 1 բաժակից ոչ ավելի, 1 ճաշի գդալ մեղրով, ուտելուց 20 րոպե առաջ: Աղեստամոքսային եւ ենթաստամոքսային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ջրով նոսրացնել` 1:1-ի հարաբերությամբ, նոր միայն ընդունել:
Տանձը, քանի որ համեմատաբար քիչ վիտամիններ է պարունակում, շատերը ոչ օգտակար միրգ են համարում, բայց չպետք է թերագնահատել այս միրգը: Այն պարունակում է շաքարներ, հատկապես արբուտինի գլիկոզիդ, որը ուժեղ հակաբորբոքային հատկություն ունի եւ մանրէասպան ազդեցություն է ունենում միզատար ուղիներում։ Դրա համար էլ տանձի հյութն օգտագործում են երիկամների ինֆեկցիոն, քարային հիվանդությունների դեպքում։ Քաղցր տանձի հյութն օգտակար է թոքերի չարորակ ուռուցքի ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին այդ հյութն օգտագործել է սրտի ամրացման, ստամոքսի բուժման դեպքում։ Հյութն ընդունել օրը 3 անգամ, 0.5-1 բաժակ` ավելացնելով 2 թեյի գդալ մեղր։ Քանի որ տանձի հյութը հարուստ է սորբիտով, այն շատ օգտակար է շաքարախտով տառապողների համար։ Տանձը թթվի մեծ քանակություն չի պարունակում, որի շնորհիվ շատ օգտակար է: Տանձը շատ հարուստ է հանքային նյութերով` կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, սիլիցիում: Տանձ խորհուրդ է տրվում օգտագործել արյան շրջանառության եւ երիկամների հիվանդության դեպքում: Այս միրգը թարմ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, նպաստում է մարմնի ջերմաստիճանի իջեցմանը: Մշակովի տանձի տեսակները բարելավում են մարսողությունը ու աղիների աշխատանքն ընդհանրապես:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01