ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

07.12.18 | 16:53

Գյուրմրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր: «Այս որոշմամբ մենք, ըստ էության, արձանագրում ենք նաև այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար պետք է բարձրացվի աղետների դիմակայության, պաշտպանվածության մակարդակը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի գոտու փրկարարական և վերականգնման աշխատանքներին մասնակցած երկրներից շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել նաև իրենց երկրներում: Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Ըստ այդմ՝ 2018 թ. մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774,425.0 հազ. դրամ, որից 354,915.0 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 419,510.0 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականացման համար: Նույն ծրագրի շրջանակում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է, համապատասխանաբար 31,773.0 հազ. դրամ և 11,200.0 հազ. դրամ: Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով այդ մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ, որից 1,207,377.4 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 732,196.7 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից 4839-ի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին: ՀՀ կառավարության 2018-2022 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: ՀՀ 2018 թ. պետբյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ: Բացի այդ, համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Փաստագրման արդյունքների հիման վրա մինչև 2019 թ. հունիսի վերջ պետք է մշակվեն առաջարկություններ՝ տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Աղետի գոտու բնակավայրերում 2018 թ. պետբյուջեով հատկացված մոտ 460.1 մլն. դրամ միջոցների հաշվին իրականացվել են կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Կառավարության արտագնա նիստում քննարկվել է նաև աղետի գոտու անօթևանների հարցը, ներկայացվել են թվային տվյալներ, առաջարկություններ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ պետությունն այս պահին պարտավորություն ունի հաշվառված 498 ընտանիքի նկատմամբ: Ըստ նրա՝ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի բնակարանային կարիք ունեցող ընտանիքների իրական թիվը պարզելու, ճշտելու համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն, փաստագրման աշխատանքներ: «Կան մարդիկ, որոնք իրոք անօթևան են, կան մարդիկ, որոնք բնակարան են ստացել, բայց պահպանել՝ տնակը: Այսինքն՝ բազմաթիվ ճշտելու, պարզելու հարցեր կան»,-ասել է Ավետիք Էլոյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ հաշվառված տնակների թիվն այս պահին Գյումրիում 2856 է, որոնցից 456 – ում մարդ չի բնակվում։ «Բացի այդ, կան 1014 գրանցվածներ, որոնք դուրս են մնացել հաշվառումից, որովհետև անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել։ Եղել են բազմանդամ ընտանիքներ, որոնց ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, մի մասը մնացել է տնակում, կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են, կան ընտանիքներ, որոնք վարձակալում են այդ տնակները»,-ասել է Սամվել Բալասանյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ կարող ենք արձանագրել մեր ունեցած ամենամեծ պրոբլեմը. մենք չունենք գնահատական, թե ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար: Ընդ որում՝ միայն բնակարանաշինության մասին չէ խոսքը. առնվազն որոշ ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտություն են»: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ: «Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը: «Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին: Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը, կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն: Եթե բանավեճը կոնսենսուսով չի լինում լուծել, պետք է քաղաքական որոշումով, օրենքով, կառավարության որոշմամբ լուծվի, որ մենք ունենք այս պարտավորությունը, այս ծավալը, այսքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դա իրականացնելու համար և գնահատենք, թե ինչ ժամկետում կարող ենք այդ ֆինանսական միջոցները հատկացնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մենք այսօր ոչ մի բան չգիտենք: «Մենք գիտենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին եղել է երկրաշարժ, որի հետևանքները մինչ օրս վերացված չեն, և չգիտենք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է մեզ անհրաժեշտ դա իրականացնելու համար: Հետևաբար, աշխատանքային խումբը հնարավորինս արագ այս հարցերի պատասխանը պետք է իմանա և դա պետք է լինի ռազմավարական փաստաթուղթ: Մենք նաև բարերարների հետ աշխատելու ռազմավարություն չունենք: Եվ հիշում ենք, որ աղետի գոտին միայն Գյումրին չէ, աղետի գոտին իր ամբողջ ծավալով: Իհարկե, Գյումրին ամենամեծ ազդեցություն կրած, ավերածություններ տեսած և աղետի գոտու վերացման աշխատանքների ամենակենտրոնական ուղղությունն է, բայց պետք է իսկապես պատկերացնել, թե ինչ ենք նկատի ունենում՝ ինչ ծավալ է աղետի գոտին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի համար. Զաքարյան

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի...

13:03

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների անունները

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների...

12:28

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են չեղարկվել

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են...

12:02

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

10:36

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

10:02

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44