Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ու նրանց փոխանցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի մի շարք մանրամասներ:
Ինչպես գրում է «ՀաբերԹյուրք»-ը, հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում, Ֆիդանի հետ հանդիպած կոնգրեսականների հստակ անունները հայտնի չեն:
Չի բացառվում, որ Ֆիդանի հանդիպումը նախաձեռնվել է որպես փոխադարձ այց՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելի Անկարա կատարած այցից հետո:
Նշենք, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը Ֆիդանի տվյալ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, ամերիկացի մի շարք սենատորներ, հենվելով ԿՀՎ ղեկավար Հասփելի տրամադրած տեղեկությունների վրա, Սենատ են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին՝ համարելով նրան ընդդիմադիր լրագրող Խաշոգջիի սպանության գլխավոր պատասխանատուն:
Հայտնի է, որ լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03