Փարիզի կենտրոնում գտնվող զբոսաշրջային ակտիվ վայրերն ու թանգարանները դեկտեմբերի 8-ին կփակվեն, ինչը պայմանավորված է «դեղին անթև բաճկոնների» ծրագրած բողոքի ակցիայով:
Ինչպես նշում է The Guardian-ը, իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել վաղվա ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:
«Շաբաթ օրը տեղի ունենալիք ցույցերը թույլ չեն տա անվտանգ մթնոլորտում դիմավորել մեր հյուրերին: Այդ պատճառով աշտարակը փակ կլինի»,- հայտնել է Էյֆելյան աշտարակի օպերատորը
Բացի այդ, ոստիկանությունը կարգադրել է մի քանի տասնյակ թանգարանի, այդ թվում՝ Լուվրին և Մեծ պալատին, ինչպես նաև Ելիսեյան դաշտերի մոտ գտնվող խանութներին չաշխատել այդ օրը:
«Սպառնալիք կա, մենք չենք կարող ռիսկի դիմել»,-ասել է մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը:
Հետաձգվել է նաև մի քանի ֆուտբոլային հանդիպում:
Իշխանությունները չեն բացառել, որ կայանալիք ակցիայի որոշ մասնակիցներ կարող են գալ «սպանելու ու վանդալիզմով զբաղվելու տրամադրությամբ»:
Հայտնի է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03