Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ իր ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցները մոնտաժված են և ներկայացված ընտրովի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ԱԱԾ տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ գաղտնալսման հետ կապված, խոստանալով, որ բոլոր հարցերի կպատասխանի դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Միաժամանակ, նա նշեց, որ քննության ընթացքում իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի ամբողջական տարբերակը կներկայացվի հանրությանը:
«Կարող եմ հավաստիացնել, որ գաղտնալսումները ներկայացված են ընտրովի՝ մոնտաժված են: Դա քննությունը կապացուցի: Դա մի փաստ է, որը անհերքելի է: Քննության ընթացքում կպարզվի, թե քանի անգամ և քանի րոպեանոց խոսակցություններ եմ ունեցել վարչապետի հետ և Հատուկ քննչական ծառայության պետի հետ: Կարծում եմ, դա կներկայացվի նաև հանրությանը»,- ընդգծեց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը սպասելի էր համարում գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը:
«Խոսակցությունը գաղտնիք չէր՝ մենք պատկերացնում էինք, որ նմանատիպ խոսակցության երկրորդ մասը լինելու էր, ինչի մասին ՀՀ վարչապետը Ազգային Ժողովի ամբիոնից շատ մանրակրկիտ պատմել և ներկայացրել էր»,- նկատեց նա:
Ըստ Վանեցյանի՝ մոնտաժման արդյունքում խոսակցության բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է:
«Այս պահին մանրամասնությունների մեջ չեմ ցանկանում մտնել: Դեկտեմբերի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը լրագրողների հետ՝ նույն ֆորմատով, որ եղավ առաջին հանդիպումը, որտեղ ներկայացնելու ենք մեր նոր կայքը, ԱԱԾ-ի 100-ամյակին նվիրված տեսաֆիլմը: Դրա շրջանակներում նաև պատասխանելու եմ լրագրողների հարցերին»,- եզրափակեց Վանեցյանը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44