Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Վաճառողուհին սրահի տիրոջն էր զանգել, սրահի տերն էլ` ոստիկանություն:
Քրեական հետախույզները Ամիրյան փողոց մեկնեցին: Դեպքի վայրի զննությունից հետո, տուժողը բաժին հրավիրվեց: «Միջահասակ էր, 40-ից 45 տարեկան, նիհար կազմվածքով, ռուսերեն էր խոսում, բայց ռուսի նման չէր»,- ասում էր վաճառողուհին:
Ավազակային հարձակում կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով, տարածքում օպերատիվ հարցումներ անցկացրին: Ուսումնասիրվեցին ծաղկի խանութի ու հարակից օբյեկտների տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին:
Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Տեսագրությունների վերծանումից քրեական հետախույզները մոտավոր պատկերացում կազմեցին կասկածյալի արտաքին նկարագրի վերաբերյալ: Հետագայում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցության արդյունքում, տեղեկություներ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը: Դեկտեմբերի 1-ին, ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում, Գևորգյանը Լենինգրադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց, սկզբում ոստիկանության Մաշտոցի, ապա Կենտրոնական բաժի: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Ավազակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01