Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Տիգրան Մուկուչյանը:
«Ժամը ութին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ»,-հայտնեց Տիգրան Մուկուչյանը: Նա նաև նշեց, որ 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք ևս կամփոփվեն քվեարկության ավարտից հետո:
Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու:
Նա հայտնեց, որ կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում»,-ասաց ԿԸՀ նախագահը և հիշեցրեց, որ հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից:
Նա ասաց, որ գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ և հատկացվել է, ընդհանուր առմամբ, 4 հազար տեխնիկական սարքավորում: «Ժամը ութի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ: Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ հինգ տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ, և օպերատիվ կարգով արձագանքվում են բոլոր խնդիրների դեպքում:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 120 ներկայացուցչով, 30 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ: Նա նշեց, որ այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով:
Հիշեցնենք, որ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևեն ինչպես տեղական 22, այնպես էլ օտարերկրյա մի շարք դիտորդական առաքելություններ։ Դրանց թվում են՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ), ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը, ՍԻԼԲԱ-ն (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն), Ի ԷՆԻ ԷՄ Օ-ն (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության տեղեկացմամբ, Հայաստան են ժամանել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01