Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալինա Ռևազյանը վստահեցնում է՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդարանական ընտրությունները հանդարտ են ընթանում, խախտումներ չեն արձանագրվել։
«3 ժամ անց որևէ խախտում չի կատարվել, որևէ միջադեպ չի գրանցվել։ Բոլոր վստահված անձինք ներկա են, հիմնականում մենք մեր գործառույթները կատարում ենք։ Ես նախորդ ԱԺ ընտրություններին էլ եմ մասնակցել որպես հանձնաժողովի նախագահ, կասեի համարյա նույնն է, այն ժամանակ էլ խախտումներ չեն եղել։ Նորից եղել եմ այս տարածաշրջանում՝ Վերին Դվինում, հանդարտ, նույնությամբ գնացել է»,- ասաց Ալինա Ռևազյանը։
Ժամը 11։00-ի դրությամբ 12/06 ընտրատեղամասում գրանցված 1893 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 135-ը․ «Բավականին ակտիվ է մասնակցությունը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Գալիս են հիմնական միջին և բարձր տարիքի մարդիկ, երիտասարդներն առավոտյան ժամերին չեն եկել»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ ընտրատեղամասում գտնվելու 30 րոպեի ընթացքում 3 քաղաքացի հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեցին, թե կարող են առանց ռեյտինգային թեկնածու ընտրելու, ընտրել միայն կուսակցությանը կամ դաշինքը։ Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի, եթե ռեյտինգային թեկնածուի չեն ընտրում, այն համարվում է քաղաքական ուժի քվեաթերթիկ և անվավեր չի ճանաչվում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03