«Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշմանն ու այն հայտարարությաններին, որ «անձնական վենդետա է իրականացվում», նախընտրական շրջանում ճնշում է ընդդիմախոսների նկատմամբ։
«Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ իբրև ապացույց հղում է արվում գաղտնալսված ձայնագրությանը, նա ասաց. «Ի՞նչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ։ Գաղտնալսման տեքստը բոլորդ լսել եք, բոլորդ գիտեք։ Նախ ասեմ, որ մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որոնք ձեռք չեն տալիս գաղտնալսողներին, հանած են, չկան։
ԱԱԾ տնօրենը, եթե զեկուցում է վարչապետին մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով իրեն զանգեց, ինչ ասաց, այսինքն ամփոփվում ու հակիրճ ասվում է։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Վարչապետն ասաց՝ ապահովի դատարանի անկախությունը, որ ոչ մեկ դատարանի վրա ճնշում չփորձի գործադրել, սա է եղել վարչապետի ասածը»։
Հարցին՝ արդեն իսկ կանխորոշում եք դատական պրոցեսի ելքը, Ա. Վանեցյանն ասաց. «Ես չեմ կանխորոշում ելքը։ Ես չգիտեմ, որ կկալանավորվի, ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես, որի արդյունքում լինելու է։ Ես ասել եմ, որ կկալանավորվի, չեմ հիշում, կարող ա ինչ-որ բառի բան է եղել, ես չգիտեմ»։
Ա. Վանեցյանը նաև ասաց, որ որևէ բան չի արել, ինչից երբևէ կամաչի որպես ԱԱԾ տնօրեն. «Ինչ եղել է, եղել է, ինչ-որ լսվել է, լսվել է, ես չեմ կարծում, որ սարսափելի ինչ-որ բան է եղել։ ժամանակն ամեն ինչը կդնի իր տեղը, իր գնահատականը կտա: Ես դատավորի հետ չեմ խոսել»։
Նա նաև ասաց, որ հեռախոսը գաղտնալսելը չի նշանակում, որ ազգային անվտանգության սպառնալիք կա, Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, մի մասին էլ լսել են՝ չեն ասել։
ԱԱԾ տնօրենի խոսքով, շատ է ցանկանում, որ բացահայտվի, թե ով է հեղինակը։
Ինչ վերավերում է ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն ու այն փաստին, որ նա չի ներկայացել, Ա. Վանեցյանն ասաց, որ նա հրավիրվել էր ԱԱԾ իր կողմից արված առերևույթ հայտարարությանների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
«Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել իր հայտարարությունները հիմնավորող որևէ փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական հայտարարություն է։ Ես կոչ անեմ բոլորին՝ քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, որ Արցախին կամ Հայաստանին սպառնում է որևէ սպառնալիք, այսինքն կա դավադարության, որի արդյունքում պետք է հանձնվի Արցախը կամ արցախյան հատվածի որևէ մաս, գան ԱԱԾ և տան համապատասխան հաղորդում»։
Նա նշեց, որ եթե մարդը հրաժարվում է գալ, փաստացի ցույց է տալիս, որ ինչ-ինչ նպատակներ է հետապնդել Շահնազարյանի հայտարարությունը, այլ որևէ կոնկրետ...։
«Բերման ենթարկելու հիմք չունենք, որովհետև եթե մարդը հայտարարություն է անում, որից հետո չի գալիս ու պաշտոնական տեսք տալիս, չի պնդում, ուրեմն բերման ենթարկելու միտք չկա։ Բոլորը կգնահատեն Շահնազարյանի ասծաները՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են, արժեք ունե՞նք, թե՞ ոչ»։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03