Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն այսօր ԿԸՀ-ում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր օրենսդրությամբ երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքները, և սա Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, սակայն ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները»,-ասաց նա: Արմեն Սմբատյանը նշեց, որ ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին, դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Նա նշեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով: Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով տրվող թե´ անվճար, թե´ վճարովի հեռուստաժամերը: Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել հավասարապես օգտվելու դրանցից: «ԿԸՀ-ն իրականացրել է նաև բազմաթիվ նոր ակցիաներ: Մեծ հակակոռուպցիոն արշավներ են իրականացվել` ընդդեմ ընտրակաշառքին, տեղադրվել են մեծ պաստառներ: Այս տարի ԿԸՀ-ն հրատարակել է նաև աննախադեպ թվով ձեռնարկներ, տպագրվել են ձեռնարկներ` ինչպես դիտորդների, վստահված անձանց, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Աննախադեպ քանակի թերթիկներ են տպագրվել նաև ընտրողների համար, որոնք սովորեցնում են ընտրության կարգը: Բոլոր տեղամասերի համար տպագրվել են նաև պաստառներ: Տեսողություն խնդիր ունեցող անձանց համար խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին: Կուրություն և վատ տեսողություն ունեցող անձանց համար ևս ձեռնարկներ են հրատարակվել»,-ասաց նա: ԿԸՀ քարտուղարը հայտնեց, որ ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ: «Մենք կատակով նշում ենք, թե հիսուն տոննա թուղթ ենք փչացրել այս ընտրությունների համար, բայց ես ուզում եմ նշել, որ քվեաթերթիկը ընտրողին հասնելու ճանապարհը բարդ է և մեծ ջանքեր է պահանջում»,-հավելեց նա: Հարցին, թե այդ նորամուծությունների համար նախորդ ընտրություններից որքանո՞վ է ավել գումար ծախսվել, նա ասաց, որ այդ թվերին չի տիրապետում, սակայն դրանք դոնորների տրամադրված գումարներով են արվել:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44