Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում վաճառքի է հանել 20-րդ դարի ամենահայտնի երգիչներից մեկի՝ Ֆրենկ Սինատրայի ու նրա չորրորդ կնոջ անձնական իրերը, որոնք վաճառվել են 9,2 մլն դոլարով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, վաճառվել է աճուրդի հանված նմուշների 99%-ը: Դրանք գնելու համար պայքարել է 300 մարդ՝ աշխարհի 30 երկրից:
Աճուրդի հանված իրերի մեջ եղել են կահույք, արվեստի գործեր, զարդեր, հագուստ, փաստաթղթեր և այլն: Բոլոր նմուշները վերցված են եղել զույգի Փալմ Սփրինգսի, Լոս Անջելեսի, Մալիբուի առանձնատներից:
Աճուրդի գլխավոր նմուշը եղել է Բարբարա Սինատրայի 20 կարատանոց ադամանդյա մատանին: Հայտնի է, որ Սինատրան ամուսնության առաջարկ անելիս զարդը գցել է շամպայնով բաժակի մեջ: Մատանին վաճառվել է 1,7 մլն դոլարով:
Մինչդեռ երգչի դիմանկարը վաճառվել է 687.000 դոլարով: Իսկ From Here to Eternity ֆիլմի սցենարն անհայտ գնորդը ձեռք է բերել 35.000 դոլարով: Հայտնի է, որ Սինատրան այս ֆիլմում խաղալու համար «Օսկար» մրցանակի է արժանացել:
Հատկանշական է, որ աստղի կրած USA Drinking Team բաճկոնը, որը գնահատվել էր 500 դոլար, վաճառվել է 70 անգամ ավելի թանկ՝ 35.000 դոլարով:
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44