Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկից հետո բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն, գրում է РИА Новости-ն: Այդ մասին են վկայում OpinionWay ընկերության իրականացրած սոցհարցման արդյունքները:
Դեկտեմբերի 10-ին Մակրոնը հանդես էր եկել ազգին հղված ուղերձով: Նա հայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, ցածր կենսաթոշակների, արտաժամյա աշխատանքի և տարեկան պարգևավճարների դեպքում վերացնել պահումները:
Բացի այդ, նախագահը հատուկ միջոցառումների փաթեթ է ներկայացրել 2000 եվրոյից պակաս թոշակ ստացողներին աջակցելու համար, ինչպես նաև հորդորել է գործատուներին աշխատողներին տարեկան պարգևավճարային աշխատավարձեր վճարել:
Նախնական հաշվարկի համաձայն՝ Մակրոնի առաջարկած միջոցառումների իրականացումը 8-9 մլրդ եվրո կարժենա:
Մակրոնի ելույթից հետո սոցհարցում է անցկացվել, որի ժամանակ ֆրանսիացիներին խնդրել են գնահատել նախագահի առաջարկները և կարծիք հայտնել երկրում ծավավող բողոքի ակցիաների վերաբերյալ:
Հարցվածների կարծիքները գրեթե հավասար են բաշխվել. 50%-ի կարծիքով՝ Մակրոնի ելույթը համոզիչ չի եղել, իսկ 49%-ը ուղերձը դրական է գնահատել, ընդ որում՝ մեծամասնությունը (60-78%) կարծում է, որ նախագահի առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համապատասխանում են ցուցարարների պահանջներին:
Հարցմանը մասնակցածների կեսից ավելին՝ 54%-ը, կարծում է, որ այժմ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55