ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին:
Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի և վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44