Ճապոնացիների խումբը դատի է տվել երկրի կառավարությանը՝ հարկատուների փողերը նոր միապետի թագադրման արարողության վրա ծախսելու ծրագրի համար՝ տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ին։
Տոկիոյի դատարան ներկայացված հայցին միացել է 240 մարդ, այդ թվում՝ քրիստոնյաներ եւ բուդդայական վանականներ։ Նրանք վստահեցնում են, որ արարողությունը հիմնված է կրոնական ծեսերի վրա, իսկ դա նշանակում է, որ բյուջեից միջոցների տրամադրումը կհամարվի կրոնի եւ իշխանության բաժանման խախտում, որը երաշխավորված է սահմանադրությամբ։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է ներկայիս միապետի կրտսեր որդու՝ արքայազն Ակիշինոյի կողմից քննադատությունից հետո։ Նոյեմբերի վերջին կայացած մամուլի ասուլիսում նա նշել էր արարողակարգի «ծայրահեղ կրոնական» լինելու մասին՝ դրա ժամանակ միապետն աղոթում է ժողովրդի բարօրության եւ լավ բերքի համար, ինչպես նաեւ ճաշում է աստվածների հետ։
Բացի արարողության ֆինանսավորումից, հայցվորները խնդրել են նաեւ 10 հազար իենով (90 դոլար) փոխհատուցել իրենց բարոյական վնասները։
Նշվում է, որ սա առաջին այսպիսի հայցն է՝ կապված Նարուխիտո արքայազնի թագադրման հետ։ Արարողությունը ծրագրված է կատարել մայիսի 1-ին՝ գահից նրա հոր՝ Ակիխիտոյի հրաժարվելու հաջորդ օրը։
Միջոցառման ծախսերի մասին չի ասվում, սակայն հայտնի է, որ 1990թ․ Ակիխիտոյի թագադրումը բյուջեի վրա 12,3 մլրդ իեն (108 մլն դոլար) է նստել։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03