ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները։
Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների։ Այս մասին դեկտեմբերի 10—ին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,– ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես տարօրինակ է։ Տարօրինակ է, քանի որ թուրքական կողմից մենք երբեք չենք լսել, որ իրենք պատրաստ են հարաբերությունների կարգավորման` առանց նախապայմանների։ Ավելին` սույն թվականի սեպտեմբերի 15-ին ,Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում Փաշինյանի խոսքերը հերքող հայտարարություն է արել․«Առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման անհնար է բացել հայ-թուրքական սահմանը, և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ»։
Գրեթե նույն միտքը Էրդողանը կրկնել է դեկտեմբերի 3-ին բրիտանական Chatham House կենտրոնում: Նա հայտարարել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրում է, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Կովկասում խաղաղություն տիրի, բայց խաղաղության հաստատմանը խոչընդոտում է Հայաստանը։
Համադրելով Փաշինյանի և Էրդողանի վերջին հայտարարությունները՝ պարզ է դառնում, որ հրապարակային դաշտում երբևէ Թուրքիան չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունների մասին։ Ու այստեղ հարց է առաջանում, թե որտեղից գիտի Փաշինյանը Թուրքիայի նման մտադրությունների մասին, եթե այդ երկրի ղեկավարը հրապարակային ամբողջապես հակառակ իրողության մասին է խոսում։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, գաղտնի բանակցություններ են վարում Թուրքիայի իշխանությունների հետ։
Նյութի աղբյուրը՝ politik.am
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44