Ստամբուլահայ հայտնի լրագրող, խտրական վերաբերմունքի եւ քաղաքական հալածանքների համար Գերմանիա տեղափոխված Հայկո Բաղդատը պատասխանել է իրեն «թրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորին։ Թուրքական Ahvalnews–ում գրած պատասխանում Հայկո Բաղդատը նշել է, որ այս պրոֆեսորի գրած վիրավորանքը առաջին դեպքը չէր եւ ինքը նմանատիպ հազարավոր վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում ամեն օր։ Հայկո Բաղդատը շեշտել է, որ իրեն երեւի վիրավորել է այդ խղճուկ պրոֆեսորի գրածը միայն այն պատճառով, որ գրողը պրոֆեսոր է, որը դասավանդում է հարյուրավոր ուսանողների՝ իր խտրական տեսակետները նրանց փոխանցելով։ «Ես ցավով եմ ասում, սակայն գոհ եմ, որ Թուրքիայից հեռացա, քանի որ 1915–ից անցել է 100 տարի, սակայն Թուրքիայում ցանկանում են դեռ հայ սպանել։ Եւ ես ու ընտանիքս ստիպված թիկնապահների հսկողությամբ ենք ապրել այնտեղ»,–գրել է Հայկո Բաղդատը։ Նշենք, որ սոցկայքերից մեկում թուրք պրոֆեսորը Հայկո Բաղդատին անվանել էր «թրի ավելցուկ»։ Այս վիրավորական արտահայտությունը կիրառվել է ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44