Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:Ինչպես տեղեկացրին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարևորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում՝ գոհունակություն հայտնելով դպրոցականների ակտիվ մասնակցության և բազմաբնույթ տաղանդավոր գործերի ստացման առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ ընդգծելով, որ 2016թ. մեկնարկած՝ մարդու իրավունքների թեմատիկայով ամենամյա մրցույթները շարունակական են լինելու: Լուսանկարների մցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սոֆի Աբրահամյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Դանիելյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ճարտարի համար 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Անդրեասյանը: Տեսանյութերի մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Բազմատուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Հարությունյանը: 2-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Մարգարյանը, Աննա Գասպարյանը և Արթուր Ֆարսյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Ավետիսյանը: Լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 150,000-ական, երկրորդ հորիզոնականը՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականը՝ 50,000-ական ՀՀ դրամով: Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած 4 մասնակիցներն արժանացել են հատուկ մրցանակների, որոնք հատկացրել է «Անտարես» հրատարակչությունը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Իսկ մրցույթին մասնակցած, սակայն եզրափակիչ փուլ չանցած 6 մասնակիցներ արժանացել են խրախուսական մրցանակների, որոնք հատկացվել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի բաժնի տնօրենի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ, ինչպես նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի կառավարիչ Էդվին Գրիգորյանը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55