ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ձեռնրակված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին: Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի և վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03