2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է.
«Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում:
Վերբեռնումն ընթացել է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ`
իր ռեժիմի սպասարկուների միջոցով եւ նրանց ռեսուրսների օգտագործմամբ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի եւ «ՀՀԿ»-ի միջեւ ցուցադրելով կեղծ պայքար` հեղափոխական եւ հակահեղափոխական, սեւ եւ սպիտակ, դուխով եւ խելքով...),
նախագծված սուպերվարչապետական ավտորիտար քաղաքական համակարգի կանոններով (2015 թվականի ՀՀ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք),
ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 անձանց ցուցակով,
ՀՀ ԿՀԸ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի հանցավոր մասնակցությամբ:
Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կրկնեցին նախորդներին եւ փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը:
Ավտորիտարիզմի վերբեռնումը տեղի է ունեցել ընտրական ռեգիստրում գրանցված անձանց 50 %-ից էլ պակաս մասնակցությամբ:
Ընտրություններին արցախցիների եւ օտար երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների չմասնակցելն ու խորհրդարան անցնելու ընտրական բարձր շեմը զրկել են հայ ազգի առավել մեծ հատվածին` Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից:
Այս իրողությունները մենք գնահատում ենք որպես ավտորիտարիզմի եւս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ ազգի հանդեպ:
Հայ ազգի արդար ցասումը արդի պատմության ընթացքում՝ սկսած 88-ից, չի արձանագրել մեր բաժան-բաժան եղած հողի եւ ազգի իրական միացում:
Ավտորիտարիզմի վերբեռնումը չի լուծելու մեր ազգի եւ պետականության առջեւ առկա հրատապ մարտահրավերները` պատերազմը եւ տնտեսության գահավիժումը:
Ուստի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական հեղափոխություն իրականացնելու համար:
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
09:01 24.10.25
09:46 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
11:06 24.10.25
11:44 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01