Intrum սպառողական վճարումների եվրոպական զեկույցի համաձայն, յուրաքանչյուր հինգերորդ եվրոպացին հաշիվները մարելու համար ստիպված է վարկ վերցնել, հաղորդում է Delfi-ն: Տնտեսական կայուն աճի շնորհիվ խնայողությունները մեծացել են, սակայն ավելացել է նաև պարտքային բեռը: Ավելի շատ մարդիկ են դժվարությունների հանդիպում. եվրոպացիների 20%-ը ստիպված է վարկեր վերցնել հաշիվները մարելու համար: Վերջին հինգ տարում այս ցուցանիշն աճել է. 2015-ին այն 15% էր: Վերջին 12 ամիսների ընթացքում հաշիվները ժամանակին չեն վճարել լատվիացիների 45, լիտվացիների 39 և էստոնացիների 32 տոկոսը: Այս ցուցանիշով ամենավատ արդյունքը Հունաստանում է, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում վարկային մարումները ժամանակին չեն կատարել սպառողների 66%-ը: Ամենատարածված պատճառը մոռացկոտությունն է, երկրորդ տեղում՝ ֆինանսական միջոցների անբավարարությունը: Intrum-ը գործ ունի 250 000 հազար պարտք ունեցող եվրոպացի սպառողների հետ, հետևաբար, ընկերությունը տեսնում է, որ անկախ տնտեսական աճից ճեղքվածքն անընդհատ մեծանում է. ամեն ամիս գումար խնայելու հնարավորություն ունեցող եվրոպացիների թվի աճին զուգահեռ հաշիվները մարելու համար գումար պարտք վերցնող խմբի թվաքանակը նույնպես ավելանում է: Intrum-ի կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 18-60 տարեկան 24 398 մարդ 24 եվրոպական երկրներից: Հետազոտությունը կատարվել է 2018թ. սեպտեմբերին և ընդգրկել է ընտանիքի դրամական միջոցների մասին հարցեր:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03