Թաիլանդում 2011 թվականից սկսած առաջին համընդհանուր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 24-ին, նշված է ազգային ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է ԸՀ ղեկավարի տեղակալ Նատ Լաոսիսավակուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել 2011 թվականին, երբ իշխանության էր եկել Յինգլակ Չինավատի ղեկավարած կառավարությունը, որը Թաիլանդի պատմության մեջ վարչապետի պաշտոնում առաջին կինն էր:014-ի մայիսին ընդդիմադիր զանգվածային ցույցերի եւ փողոցային բախումների ֆոնին երկրում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում, որը Չինավատ քաղաքական գերդաստանի կողմնակիցների եւ հակառակորդների բազմամյա քաղաքական կոնֆլիկտից հետո իրականացվել էր ազգային հաշտության կարգախոսով: 2005 թվականին սկսված կոնֆլիկտը բազմիցս հանգեցրել էր փողոցային ցույցերի եւ արյունահեղության: Հեղաշրջումը ղեկավարած ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան-Օչան դարձել է Խաղաղության եւ կարգի ազգային խորհրդի, օրենսդրական լիազորություններով զինվորական կառավարության ղեկավարը: Սահմանադրությունը չեղարկվել է, դրա փոխարեն սկսել է գործել ժամանակավոր հիմնական օրենքը, այնուհետեւ զինվորականները ստեղծել են ժամանակավոր խորհրդարան, որը կազմված էր նշանակված պատգամավորներից, եւ կառավարություն, որը նույնպես ղեկավարել է գեներալ Չան-Օչան: Երկրում ցանկացած քաղաքական գործունեություն արգվելվել է ընդհուպ մինչեւ հատուկ կարգադրությունը: Խաղաղության եւ կարգի ազգային խորհուրդը 4 տարում ընդունել է Թաիլանդի նոր մշտական սահմանադրությունը եւ մշակել նոր ընտրական օրենսդրություն: Չնայած ընտրությունների օրը մի քանի անգամ տեղափոխվել է, վերջին շրջանում Խորհրդի առաջնորդները քանիցս հայտարարել են, որ ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի փետրվարին՝ միաժամանակ, չնշելով ճշգրիտ օրը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44