ARM | RUS |

Լրատվական գործունեություն իրականացնողի տարածքն անձեռնմխելի չէ օրինական լիազորություններ իրականացնող ոստիկանության ծառայողների համար. Հովհաննես Քոչարյան

11.12.18 | 19:45

Ոստիկանության ծառայողները վերջերս իրազեկման, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելում են տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ, որը քննադատվում է մամուլի ներկայացուցիչների կողմից: Ոստիկանության գործողությունների,սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հրապարակված տեսանյութերի վերաբերյալ լրատվամիջոցներից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու,մամուլի հետ աշխատանքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան,վերջերս news.am-ի խմբագրակազմը հայտնեց, որ ոստիկանությունը կայքի խմբագրությունում է, այնուհետև պարզաբանվեց ոստիկանության կողմից, որ ոստիկանության ծառայողը միայնակ գնացել է խմբագրություն՝ գրություն փոխանցելու: Դեկտեմբերի 10-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին ոստիկանության գործողությունների վերաբերյալ, մասնավորապես նշվել է, որ դրանք ապօրինի են, զավեշտալի: Հակիրճ՝ իրավապահները մեղադրվել են ԶԼՄ-ների նկատմամբ կամայականություններ թույլ տալու մեջ: Ո՞րն է ոստիկանության դիրքորոշումը դրա վերաբերյալ, ոստիկանությունն ինչո՞ւ պարզաբանում չտվեց:

-Գիտեք, հաշվի առնելով ԶԼՄ-ների հետ ոստիկանության փոխգործակցության բացառիկ կարևորությունը` ես կփորձեմ ընդհանրական ներկայացնել ոստիկանության լիազորությունների շրջանակը ԶԼՄ-ների հետ իրավահարաբերությունների մեջ մտնելիս, քանի որ բազմաթիվ են դեպքերը, իրավական անիրազեկվածության ու ինչ-որ ենթագիտակցական վախերով պայմանավորված` իրավապահ մարմինները ենթարկվում են անհիմն քննադատությունների, երբեմն էլ «տեղեկատվական հարձակումների»:



Նախ նշեմ, որ երբ սոլիդարիզմի մղումներով ոստիկանության վերաբերյալ ընդունվում է «պարսավանքի բանաձև», ապա պաշտոնական պարզաբանումներ տարածելու եղանակով խնդիրը հանրային օրակարգից դուրս չես հանի: Ճիշտ կլինի, որ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ մեկնաբանությունները տրվեն այլ ֆորմատով, որովհետև ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, որը տրվել էր դեկտեմբերի 7-ին, «չնկատվեց»:

- Պարոն Քոչարյան, հրապարակումների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումները լրատվամիջոցի հետ միջադեպի առիթ են դառնում: Վերջերս քննարկման թեմա դարձավ News.am-ի միջադեպը, խմբագրությունը հայտնեց, որ դա ճնշում է իրենց նկատմամբ, սակայն ոստիկանության պարզաբանման մեջ նշվում էր, որ երկու լրատվամիջոցի է նման գրություն հանձնվել, սակայն, ինչպես պարզվեց, մյուս լրատվամիջոցը անգամ այդ մասին չհայտնեց: Ինչպե՞ս աշխատել լրատվամիջոցների հետ:

-Կոնկրետ միջադեպի հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությանը դատախազության կողմից հաճախ են ուղարկվում ԶԼՄ-ների հրապարակումներ այս կամ այն տեղեկությունը ստուգելու հանձնարարություններով կամ առաջարկությամբ: Եթե հանցագործության մասին ԶԼՄ-ով հրապարակված տեղեկությունը կոնկրետ է, դեպքը և այն ենթադրաբար կատարած անձանց շրջանակը հնարավոր է նույնականացնել, ոստիկանությունը, որպես կանոն, ԶԼՄ-ի հաղորդումը դիտարկում է որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հարուցում քրեական գործ: Իսկ եթե տարածված տեղեկություններն իրենց բնույթով վերացական են, ապա դրանք գնահատվում են որպես հանցագործությունների մասին տեղեկություններ և ստուգվում ու «հարստացվում» են օպերատիվ-հետախուզական միջոցառումներով:

News.am խմբագրություն ոստիկաններն այցելել են Գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա, որով դատախազը խնդրել էր ստուգել կայքի կողմից հրապարակված մի շարք հանգամանքներ:

- Այո, բայց news.am-ը հրապարակել էր Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները: Ինչու՞ պետք է ոստիկանությունը պահանջներ ներկայացներ կայքի խմբագրությանը: Հիմնական քննադատությունը ուղղված էր դրան, որ ցանկացած լրատվամիջոց օրական բազմաթիվ հրապարակումներ է անում, և բոլորի վերաբերյալ կրկնակի բացատրություն չի տալու, մանավանդ, երբ աղբյուրը հայտնի է:

- Պարոն Շարմազանովի հայտարարություններում խոսքը գնում էր երկու խումբ հանգամանքների վերաբերյալ, որ ՀՀԿ-ի աջակիցներին ոստիկանությունը հրավիրում է բացատրական զրույցների, և երկրորդ` սկսել են մարդկանց փնտրել, որոնք ցուցմունք կտան մեծ հեղինակություն ունեցող պատգամավորների դեմ, իբր թե վերջիններիս կողմից գումարներ առաջարկելու կապակցությամբ: Երկու դեպքում էլ խոսքը ենթադրյալ պաշտոնական հանցագործությունների մասին էր, որոնք, սակայն, իրենց անորոշ ու վերացական բնույթով պայմանավորված, չէին կարող դիտարկվել որպես քրեական գործ հարուցելու առիթ: Ավելի պարզ ասած` այդ տեղեկությունները պետք է ստուգվեին օպերատիվ ճանապարհով: Ի դեպ, երբ ես խոսում եմ օպերատիվ ստուգման մասին, չպետք է կարծել, թե պարտադիր պիտի իրականացվի գաղտնագործունեություն: Ստուգումներն իրականացվում են նաև բացահայտ օպերատիվ միջոցառումներով, ինչը և կատարվել է news.am-ի խմբագրությունում:

- Պարոն Քոչարյան, ԶԼՄ-ները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության իրենց աղբյուրը, եթե չկա աղբյուրը բացահայտելու` դատարանի պարտավորեցնող որոշում: Ինչու՞ է լրատվամիջոցին ներկայացվել նման պահանջ, մանավանդ, որ կոնկրետ դեպքում հայտնի է տեղեկատվության աղբյուրը` պարոն Շարմազանովը:

- Շարունակեմ. ոստիկանները տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջ չեն ներկայացրել, ներկայացվել է երկու գրավոր հարցում, մոտավորապես հետևյալ բովանդակությամբ, թե խմբագրությանը վերը նշված տեղեկությունները հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր հայտնի են, թե` ոչ, եթե այո, ապա խնդրում ենք դրանք տրամադրել:

Խմբագրությունը ուղղակի կարող էր պատասխանել, օրինակ, որ ոչ, հայտնի չեն: Բայց օպերատիվ ծառայողները, անկախ պատասխանի կանխատեսելիությունից, պարտավոր են ապահովել օպերատիվ ստուգման բազմակողմանիությունը և լրիվությունը, և հարցման ենթարկել տեղեկությունների ենթադրյալ աղբյուր բոլոր սուբյեկտներին:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ լրատվամիջոցը ոստիկանության «կամայականության» մասին տեղեկություն տարածեց հենց նշածս «օպերատիվ հարցում» միջոցառումը իրականացնելու կապակցությամբ: Ուշադրություն դարձրեք մեկ այլ հանգամանքի վրա ևս. հարցումը պարունակել է տեղեկություն տրամադրելու խնդրանք և ոչ թե պահանջ, եթե իհարկե, ըստ հարցման, նման տեղեկություններ հարցվողը տնօրինում էր: Վերջապես, լրատվական գործունեություն իրականացնողի տարածքը անձեռնմխելի չէ օրինական լիազորություններ իրականացնող ոստիկանության ծառայողների համար:

-Նշեցիք, որ օպերատիվ-հետախուզական միջոցսռում անցկացնելու համար պարտադիր չէ գաղտանգործունեությունը: Ինչի՞ մասին է խոսքը:

- Ոչ գաղտնի օպերատիվ հարցումները նախատեսված են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածով, որի համաձայն` հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով: Օպերատիվ հարցում կատարելու ոստիկանության լիազորությունը ամրագրված է հիշյալ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Այլ կերպ ասած`օպերատիվ ծառայողները գործել են օրենքով իրենց վերապահված լիազորության շրջանակներում: Հիմա հարց է առաջանում` օրինական գործողությունը ապօրինի ներկայացնելու արարքը ի՞նչ նպատակ է հետապնդում: Հնարավոր պատասխանները գտնելը թողնում եմ հանրությանը:

-Նույն մամուլի ներկայացուցիչները, լրագրողները, երբ որևէ գրություն են ստացել լրացուցիչ տեղեկություն հայտնելու վերաբերյալ, որը վերաբերում է տեսանյութին, տեսանյութում կարծիք հայտնողին, հիմնականում նշվում է այն հակափաստարկը, որ տեսանյութը ամբողջությամբ հրապարակված է համացանցում, էլ ի՞նչ է անհրաժեշտ ոստիկանությանը:

-Երբեմն հրապարակվում է ոչ այն ամենը, ինչ նկատել է լրագրողը կամ օպերատորը, երբեմն հրապարակված տեղեկատվության աղբյուրը ըստ կոնկրետ անձի պարզելու անհրաժեշտություն է առաջանում, որը շատ կարևոր է կոնկրետ տեսանյութը որպես թույլատրելի ապացույց ճանաչելու համար, ուստի մեր լրագրող գործընկերներին խնդրում ենք հուզական չեզոքություն պահպանել նման հարցումներ ստանալիս, համագործակցել քննության հետ, ինչը շատ ցանկալի է, կամ չհամագործակցել, տրամադրել օպերատիվ հարցմամբ խնդրվող տեղեկությունները, ինչը շատ կարևոր է, կամ չտրամադրել: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ոստիկանության այս գործողությունների առիթով իրավիճակը որպես իրավապահ մարմնի կողմից ԶԼՄ-ի նկատմամբ ոտնձգություն դիագնոզելու գայթակղությունից:

Իրավապահ որևէ մարմին չի կարող զերծ մնալ քննադատությունից, բայց քննադատության առիթը չպետք է լինի հնարածին, ստեղծական երևակայության ու վախերի արդյունք կամ ձեռք բերի «պրոֆիլակտիկ հակազդման» դրսևորում իրավապահ մարմիններին «տեղը դնելու» քողարկված նպատակով: Քննադատությունը պետք է ունենա գնահատելի փաստական հենք:

- Փաստորեն, կառուցողական աշխատանքի պակաս կա, այնուամենայնիվ, որքան էլ օրենքի շրջանակում է գործում ոստիկանությունը, միևնույն է, ըստ էության, խնդիրներ առաջանում են և առանց որևէ բովանդակության, միայն այն, որ ոստիկանությունը որևէ լրատվամիջոցի խմբագրությունում է, բացասական ընկալում է առաջացնում, թեկուզ եթե միայն գնացել է ծառայողը պարզապես գրություն փոխանցելու: Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար:

-Ոստիկանության կողմից միայն մեկ բան` մնալ Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Հին իներցիայով ոստիկանության հետ հարաբերվելը ժամանակավրեպ գործիք է: Այսօր ոստիկանությունն ունի հանրային վստահության բարձր մակարդակ, որին շատ դժվար ենք հասել, հասարակական վստահությունը մեզ համար շատ թանկ ձեռքբերում է: Մենք լավ ենք գիտակցում, որ լրատվամիջոցները խոսքի ազատության պահապաններ են, ու հարգանքով ենք վերաբերում նրանց հանրային առաքելությանը:

Լրատվամիջոցներից խնդրում ենք ոստիկանության հետ շփումներում իրենց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում նախ պարզաբանումներ պահանջել ոստիկանության պաշտոնատար անձանցից, այդ թվում` լրատվական վարչությունից, պատշաճ իրավական խորհրդատվություն ստանալ ոստիկանության լիազորությունների վերաբերյալ, հատկապես բացահայտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասով, որոնք շատ նման են քննչական գործողություններին և որոնք կարգավորող իրավական ակտերը քրեական դատավարության օրենսգրքի պես հասանելի ու ապրոբացված չեն: Եթե նման գործողությունները արդյունք չեն տալիս կամ չեն տվել, իհարկե, նաև փաստեր հրապարակայնեցնել` հանրային քննարկում ու ճնշում խթանելու նպատակով:

Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության թիվ մեկ երաշխիքը հանրային պատշաճ վստահությունն է: Իրավապահ մարմնի նկատմամբ հանրային վստահությունը տատանող ցանկացած հրապարակում պետք է մատուցվի լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով ու նրբանկատությամբ, ինչու՞, որովհետև իրավապահ մարմնի նկատմամբ տարածվող նեգատիվ տեղեկատվությունը, հատկապես չստուգված ու չհաստատված կամ քաղաքական ու խմբային շահերով երանգավորված, շատ դժվար է դուրս գալիս հանրային գիտակցության շերտերից:

Մեր օրերում, երբ պետական ամբողջ ապարատը կրում է լիարժեք պատասխանատություն հասարակության առջև, ոստիկանությունը միշտ ձգտելու է փոխվստահելի հարաբերություններ պահպանել քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ:

Բացասական օրինակներն ու ոստիկանության սխալներն անցյալում են:


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01