Ուկրաինայում բնակվող հայազգի գործարար Արթուր Մխիթարյանը, որը շինարարական բիզնես է վարում, տեսանյութ է հրապարակել՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, գործարարն երկրի նախագահին կոչ է արել կանխել Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործողություններն իր ղեկավարած Taryan Group-ի և այլ ընկերությունների նկատմամբ:
Իր տեսաուղերձում Մխիթարյանն ընդգծել է, որ շինարարության համար նոր կանոններով անհրաժեշտ է մշակույթի նախարարության հավանությունը, որն էլ թույլտվություն է տալիս ոչ բոլոր ընկերություններին: Նման թույլտվություն ստանալուց հետո էլ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ դրա բացակայության ձևակերպմամբ:
Ձեռներեցը նշել է, որ ուժային կառույցները և մշակույթի նախարարությունն արհեստական արգելքներ են ստեղծում շինարարության համար: Նրա խոսքով՝ պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց լիազորությունները՝ շանտաժի ենթարկելով աճող բիզնեսը ներկայացնող ընկերություններին և այդպիսով վնաս հասցնելով Ուկրաինայի բիզնես-կլիմային:
Հայր և որդի Նվեր և Արթուր Մխիթարյանների Taryan group ընկերությունը զբաղվում է շինարարության ոլորտում ինովացիոն նախագծերի իրականացմամբ: Նրանց կարողությունը գնահատվում է 114 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանները 44-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44