Թուրքիայի իշխանությունները մտադիր են դադարեցնել բոլոր այն ընկերությունների գործնեությունը, որոնք կապված են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Ria.ru-ն` Hurriyet պարբերականին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի մաքսային ու առևտրի հարցերով նախարարը տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսելու Գյուլենի աջակիցներին հովանավորող ընկերությունների դեմ:
«Դրանք փակվելու են կամ էլ դրանց դեմ կկիրառվեն համապատասխան քայլեր»,-հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո իշխանությունները փակել են 1.600-ի ավելի ուսումնասկան հաստատություն և հանրակացարան, որոնք որևէ կերպ առնչվում են Գյուլենի գործնեության հետ:
Հայտնի է, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին համարում են պետական հեղաշրջման չստացված փորձի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորը` պահանջելով Միացյալ Նահանգներից արտահանձնել ընդդիմադիր քարոզչին: Մինչդեռ ինքը` Գյուլենը, հերքում է իր ներգրավվածությունը հուլիսի 16-ին տեղի ունեցած դեպքերում` չբացառելով, որ այդ ամենը կարող էր կազմակերպված լինել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Կան հազարավոր ձերբակալվածներ՝ այդ թվում բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 290-ի:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55