Շաբաթվա սկզբին Apple-ի բաժնետոմսերը կտրուկ էժանացել են այն տեղեկություններից հետո, որ Չինաստանում դատարանն արգելել է iPhone-ի 7 մոդելների վաճառքը: Ընկերության շուկայական արժեքը, որը դեռեւս օգոստոսին գերզանցում էր տրիլիոն դոլարը, նվազել է 800 միլիարդից ցածր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վերջին 4 ամիսներին բացասական նորությունների անընդմեջ հոսքի ֆոնին Apple-ը կորցրել է շուկայական արժեքի գրեթե քառորդ մասը: Երկուշաբթի ընկերության բաժնետոմսերին հերթական հարվածը հասցվեց՝ Չինաստանի Ֆուչժոուի միջանկյալ աստիճանի ժողովրդական դատարանը արգելեց iPhone-ի 7 մոդելների (iPhone 6S, 6S Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus եւ iPhone X) Չինաստան ներմուծումն ու վաճառքը: Դատարանի կարծիքով՝ Apple-ի այդ արտադրանքները խախտում են Qualcomm ընկերության 2 արտոնագրերը, որոնք կապված են լուսանկարների խմբագրման տեխնոլոգիաների եւ սենսորային կառավարման հետ:Չինական դատարանում դատաքննությունը նախաձեռնել է ամերիկյան Qualcomm ընկերությունը, որն աշխարհում միկրոսխեմաների խոշորագույն արտադրողն է եւ Apple-ի համար չիպերի նախկին հիմնական մատակարարը: Երկու ընկերությունների միջեւ դատական պատերազմը սկսվել է դեռեւս 2017 թվականի սկզբին, երբ «խնձորավաճառները» մատակարարին մեղադրել էին բջջային չիպերի շուկայում դիրքի չարաշահման մեջ: Հենց այդ ժամանակ էլ Apple-ը դադարել էր վճարել Qualcomm-ի լիցենզիոն մուտքերը եւ իր սարքերում նրա չիպերի օգտագործումը: Ի պատասխան՝ միկրոսխեմաներ արտադրողը Apple-ի դեմ տասնյակ հայցեր էր ներկայացրել արտոնագրային իրավունքների խախտման եւ տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման մասին: Չինաստանում iPhone-ի վաճառքի արգելքը սմարթֆոնների շուկայում աշխարհում խոշորագույն ընկերություն Apple-ի առաջին դատական պարտությունն է:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44