ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,- ասաց պաշտպանը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել էր և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:
Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ օգոստոսի 3-ին Առաջին ալիքի«Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ մեղադրանք էառաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարիպաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:
«Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասինայս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրականկարգը տապալելու մեղադրանքով»,- ասել էր ՀՔԾ պետը:
Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդներըբողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք էորոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանինկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որՌոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլորգործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննությունիրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանիվրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չիմասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթն էր ներկայացրել Սասուն Խաչատրյանը:
Պաշտոնյան նշել էր, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեականպատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվումէ ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրությունչհեռանալու մասին»,- հայտնել էր ՀՔԾ պետը:
Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: ԱրմենԳևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Կարեն Խաչատրյան
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44