ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն ընդլայնելու համար: ««Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հանրակրթության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ՝ հատկապես մարզերում մասնագետների պակասի տեսանկյունից: Ներկայումս դպրոցի շրջանավարտների քննադատական մտածողությունը, իրավունքների և պարտականությունների ընկալումը ցածր մակարդակի վրա է: Այդ առումով «Դասավանդիր, Հայաստանի» մասնագետների ներգրավումը տեղերում կարևոր խնդիր է լուծում. այնտեղ, որտեղ նրանք գնացել են աշխատելու, միջավայր է փոխվել, որն էլ իր հերթին փոխել է ուսուցչին, ծնողին և համայնքին: Այս ծրագրի շրջանավարտներն ունեն առաջնորդներին հատուկ հմտություններ, որն էլ իր հերթին բերում է քննադատական, վերլուծական մտածողությամբ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող ազատ քաղաքացու ձևավորմանը: Ձեռք բերելով այս հմտությունները՝ նա դառնում է գլոբալ աշխարհի մի մասնիկ: Մեր իրականացրած բարեփոխումները հստակ արդյունքներ կարձանագրեն միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և վստահեցնում եմ, որ 5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու»,-նշել է նախարարը:
Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականից «Դասավանդիր, Հայաստանը» սկսել է իր համագործակցությունը «Teach For All»-ի հետ: Այն 40 անկախ ազգային կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է՝ ընդլայնել կրթական հնարավորությունները բոլոր երեխաների համար: «Դասավանդիր, Հայաստանի» ղեկավարն առանձնացրել է կազմակերպության գերակայությունները, որոնց թվում է՝ համայնքների հետ սերտ աշխատանքը և համայնքի զարգացման ծրագիրը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի «Teach For All»-ի տարեկան գլոբալ համաժողովը, որին նախատեսվում է 400-500 պատվիրակների մասնակցություն:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44