Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել: Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել նրանց համար: Նման ձեռքբերումը կարևոր է բոլորի՝ ծրագիրն իրականացնողների, շինարարության շուրջ համախմբված կամավորների և երկարատև սպասումից հետո՝ տան տեր դարձածների համար: Աթոյանները կիսակառույց շինություն էին ձեռք բերել չորս տարի առաջ: Այդտեղ ապրելու՝ նրանց ձգտումն ավարտվել էր անհաջող փորձով. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում դիմացել էին ընդամենը երկու ամիս: Արամն իր ընտանիքով ստիպված էր եղել նորից վերադառնալ հայրական օջախ և ապրել եղբոր ընտանիքի հետ. 11 հոգով՝ նույն հարկի տակ:
«Երբ տունը գնեցինք, բոլորս շատ ուրախ էինք. համոզված էինք, որ ոչ միայն իմ, այլև եղբորս ընտանիքը տան տեր պիտի դառնար: Ծնողներս էլ կապրեին հանգիստ ու առանց նեղվածքի: Երկու ամիս կիսակառույցում ապրելու փորձերից հետո, ստիպված՝ կրկին հայրական տուն տեղափոխվեցինք… անհնար էր այդ պայմաններում ապրելը: Այս ծրագիրը միանգամից երկու ընտանիքի երջանկության պատճառ է դարձել: Էլ ի՞նչ կարող է երազել մարդը, եթե ոչ՝ իր սեփական անկյունն ու տանիքը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Արամը:
Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գործընկեր կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ:
«Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարևոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից, պետք է չկաշկանդվի նաև հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը և ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հերթական բնակարանամուտն ենք տոնում՝ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է և՛ այդ հույսը, և՛ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելով՝ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր», - ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01