Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբաններ Ամանդա Փոլն ու Դենիս Սամութն անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակին:
Հեղինակների կարծիքով՝ ընտրողների մասնակցության ցածր հայտը (48.63%) վկայում է առ այն, որ ժողովրդի շրջանում հիասթափության մակարդակը բարձր է:
«Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի: Այժմ, երբ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղ»,-գրում են հեղինակները՝ նկատելով, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի:
Վերլուծաբանները նշում են, որ Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ըստ վերլուծության՝ ռազմական և պաշտպանական հարցերում Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին:
«Պուտինի վստահությունը շահելու նրա հույսը՝ մեղմ ասած միամիտ է: Փաշինյանի առաջնորդած փողոցային հեղափոխությունը նոր շունչ տվեց այն հեռանկարին, որ նախկին խորհրդային պետություններում էլ կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:Եվ թեև Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ դա իրեն չի մտահոգում, սակայն այդպես չէ: Մինչդեռ Արևմուտքը դեռևս փորձում է հասկանալ՝ ով է Փաշինյանը, որտեղից է եկել և ուր է գնում: ԵՄ և արևմտյան շրջանակները լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է համակրանքը վերածել շոշափելի աջակցության: Մտահոգություն կա, որ Փաշինյանը բավականաչափ համբերություն չի ունենա ժամանակի ընթացքում ԵՄ-ի հետ հարաբերություններն արվելի հստակ ուրվագծելու, խորացնելու համար: Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը»,-նշում են վերլուծաբանները:
Անդրադարձի վերջում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հեղինակները նշում են, որ թեև վերջին ամիսներին ԼՂ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ռիսկերը շարունակում են մեծ լինել:
«Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլլեսյան գարշապար»: Այժմ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը հիմնված է թափանցիկություն, ներառվածության և պրագմատիզմի վրա, պետք է թեստ անցնի: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել Հանրապետական կուսակցության նախազգուշացումներն առ այն, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Որպես Ադրբեջանի հետ տասը տարի բանակցած կողմ՝ Հանրապետական կուսակցությունը միանգամայան գիտակցում է այն ռիսկը, որ եթե Ալիև-Փաշինյան «մեղրամիսը» բանակցային գործընթացում չհանգեցնի շոշափելի առաջընթացի, հիասթափված Ադրբեջանը կարող է խնդրի լուծման այլ տարբերակներ որոնել:Ամեն դեպքում Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները»,-եզրափակել են վերլուծաբանները:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44