Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին:
ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովը նախաձեռնվել է 2015 թվականին և ներառում է ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելություններին զգալի աջակցություն ցուցաբերող երկրները: Հայաստանն ընդգրկվել է գագաթաժողովի կազմում` հաշվի առնելով 2002 թվականից միջազգային խաղաղապահ առաքելություններում ունեցած ներդրումը, միջազգային կայունության և խաղաղության պահպանման առաքելություններում պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերոջ համարումը և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին երկու ամենապահանջված մասնագիտական ստորաբաժանումներ՝ դաշտային հոսպիտալ և ինժեներական վաշտ պատրաստելու և տրամադրելու հանձնառությունը:
Գագաթաժողովի շրջանակներում պարբերաբար անցկացվում են պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումներ: Այս ձևաչափով անցկացվող հանդիպումներին մասնակցում են մոտ 75 երկրների պաշտպանության նախարարներ:
Մոնտեվիդեոյում կայացած նախապատրաստական քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանության նախարարների հանդիպման կարևոր օրակարգային հարցեր, մասնավորապես՝ խաղաղապահ ուժերի պատրաստման չափանիշները և ընթացակարգերը, ՄԱԿ-ի խաղաղապահության պահեստային ուժերի համակարգում ուժերի ընդգրկման գնահատման ընթացակարգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված խաղաղապահության համակարգի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես կորուստների կրճատման վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցեր:
Արձանագրվել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի հանձնառություն համարվող երկու կարողությունների պատրաստման ուղղություններով, և դրանք ավարտելուց հետո պատրաստ է նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահության համար անհրաժեշտ նոր մասնագիտական կարողությունների պատրաստումը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44