ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է.
«2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից:
Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել ապրիլ և մայիս ամիսներին` «թավշյա հեղափոխության» արդյունքում:
Լեհաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո ձևավորված ՀՀ նոր կառավարության հետ:
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիահույս է, որ երկկողմ համագործակցությունը հնարավոր է առավել դինամիկ դարձնել քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտության ոլորտներում: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի արդիականացման ուղղությամբ: Լեհաստանի կառավարությունը ըմբռնում է հայ-լեհական համագործակցության ինտենսիֆիկացման անհրաժեշտությունը ԵՄ-ում գործող իրավական չափանիշներին Հայաստանը մերձեցնելու գործընթացում:
Մեր կարծիքով` համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հպարտությամբ վերահաստատում ենք, որ ԵՄ անդամ պետությունների շարքում Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է 2017թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /CEPA/:
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ցանկանում է սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Հայաստանի արդի պատմության մեջ նոր էջ բացելու առթիվ:
Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական և տնտեսական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը և բարօրությանը»:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44