Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում, ըստ որի՝ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է կառուցել նոր աղբավայր և փակել Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերը: Ծրագիր արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո: Վարկային համաձայնագրի հասանելիության վերջնաժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել 2 փուլով, որոնք կարող են տևել 6 ամսից մինչև 1 տարի: Դրա ավարտից հետո կապալառուի հետ նախատեսվում է կնքել պայմանագիր: Վերջինս պետք է վեց ամսվա ընթացում մշակի և ներկայացնի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման նախագծերը: Աղբավայրը պատրաստ կլինի 2021 թվականին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են աղբավայրը փակել, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ գոյություն ունեցող Նուբարաշենի աղբավայրը պետք է այնպիսի վիճակի բերվի, որ դրանից նախ արտահոսք տեղի չունենա ստորջրյա համակարգ, իսկ նոր աղբավայրը կծածկվի հատուկ մեխանիզմով, որի վրա այգի կհիմնվի:
«Խնդիրը նրանում է, որ այն 30-50 տարվա պատմություն ունեցող աղբավայր է, հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, շահույթ ստանալն անհնարին է, ուստի հավելյալ գումարներ պետք է ներգրավել՝ վերամշակող ներգրավելու համար: Ոչ մեկ ներդրում չի անի, եթե շահույթ չի ստանում»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ներդրողներին հետաքրքիր է որակյալ աղբը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ մաքսիմալ արագ պետք է իրականացնել այս ծրագիրը, քանի որ այն արդեն շատ է հետաձգվել. «Երկու տարի ուղղակի սառած վիճակում է եղել»:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44