Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել էր 2 ժամով: Պաշտպանական կողմը պահանջել էր նյութեր՝ դրանց ծանոթանալու համար, որովհետև, պաշտպանի խոսքով, հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից այդ նյութերը շատ կարևոր են:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ: Դատական նիստին մասնակցում է նաև Արմեն Գևորգյանը: Նախքան նիստի մեկնարկը նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի ասելու, մինչև դատական նիստը չավարտվի:
Հարցին, թե ընդունում է արդյոք մեղադրանքը, Արմեն Գևորգյանն ասաց. «Մեղադրանքին ծանոթ եմ. հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումները կներկայացնեն իմ պաշտպանները նիստից հետո»:
Դատարանի կայացվելիք որոշման վերաբերյալ Արմեն Գևորգյանն ասաց. «Եկե՛ք ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»:
Հիշեցնենք, որ դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նրա մեղադրանքը այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44