Փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը պահանջում է մշտական հետևողական աշխատանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխության բացման խոսքում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կան համակարգային խնդիրներ:
Անդրադառնալով փակ հաստատությունների գործունեության լուսաբանման խնդրին՝ Թաթոյանը ասաց, որ որքան քիչ է լուսաբանվում ոլորտը, այնքան շատ են խնդիրները: «Այս ոլորտը այնպիսին է, որ պահանջում է բոլորի համատեղ սրտացավ աշխատանքը: Մենք կարևում ենք այս ոլորտում մեր գործընկերների՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ աշխատանքը: Կարևորագույն նվաճումը պետք է լինի այն, որ լրագրողի աշխատանքը ընկալվի որպես աջակցություն խնդիրների լուծմանը, այլ ոչ թե որպես խոչընդոտ: Մենք, ցավոք, կարծրատիպեր ունենք, որ լրագրողի միջամտությունը ընկալվում է որպես աշխատանքի խոչընդոտ»,- նկատեց Թաթոյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ մարդու իրավունքները կանգ չեն առնում փակ հաստատությունների դարպասների առաջ, և երբ մարդիկ այդ դարպասներն անցնում ու մտնում են փակ հաստատություն, ապա նրանց արժանապատվությունը չեն կորցնում: « Թեև նրանք երբեմն զրկվում են այդ իրավունքները լիարժեքորեն իրականացնելուց, չպետք է մոռանանք, որ նրանք մարդ էակներ են: Որևէ հասարակություն չի կարող իրեն համարել ազատ և արդար, եթե ուշադրություն չի դարձնում փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին: Վստահ եմ, որ նոր Հայաստանը կգտնի անհրաժեշտ քաղաքական կամքը այս խնդիրներին անդրադառնալու համար»,- ընդգծեց Սվիտալսկին:
«Հանրային հայացք փակ աշխարհին.«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթներին ներկայացվել է 100-ից ավելի հայտ: Համընդհանուր խնդիրների բարձրացրման և հետևողական լուսաբանման համար հատուկ մրցանակի արժանացավ ներկա դատապարտյալ Յուրի Սարգսյանը:
Հատուկ մրցանակի արժանացավ Անաստասիա Դավթյանը՝ բանտային պայմաններում կրթություն ստանալու իր փորձառության մասին խիզախորեն բարձրաձայնելու և այդ հարցի նկատմամբ հանրության մոտ առկա կարծրատիպերը կոտրելու փորձ անելու համար: Հատուկ մրցանակի արժանացավ Արմենակ Դավթյանը՝ «Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը» հոդվածում բազմակողմանիորեն լուսաբանելու համար՝ DVV international-ի կողմից:
«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում «Լավագույն առցանց նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Ղարիբյանի՝ «Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը» նյութը: «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն մարդկային պատմություն անվանակարգում մրցանակի արժանացավ Մհեր Ենոքյանի «Բարի գալուստ բանտ» հոդվածը: «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթում լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ անվանակարգում հաղթող ճանաչվեց Շաքե Ղազարյանի «ՊոստՖակտում. Ծակուռային քսենոֆոբիա» նյութը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44