Ամերիկացի սենատորները ձայների մեծամասնությամբ աջակցել են բանաձեւին, որում նշված է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիային ցանկացած տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Սենատի անդամները հրաժարվել են աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը մի քանի անգամ հայտարարել է, որ Էր Ռիադը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքում Վաշինգթոնի ռազմավարական դաշնակիցը: Օրենսդիրներն այս որոշումն ընդունել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության պատճառով: Հակասաուդյան բանաձեւի օգտին սենատորները քվեարկել են գերակշռող մեծամասնությամբ՝ 56 կողմ ընդդեմ 41 դեմի: Բանաձեւը դեռեւս օրենքի կարգավիճակ չի ստացել, դրա համար մի շարք լրացուցիչ քայլեր են պետք: Ըստ Reuters-ի՝ ամերիկացի օրենսդիրները պատմության մեջ առաջին անգամ աջակցել են արտասահմանյան ռազմական գործողություններից ԱՄՆ բանակի զինվորներին դուրս բերելու մասին որոշմանը: Դրանից անմիջապես հետո սենատորները միաձայն քվեարկել են մեկ այլ բանաձեւի օգտին: Այս փաստաթղթում Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը դրվում է սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի վրա: Բանաձեւի հեղինակները պնդում են, որ Էր Ռիադը պատասխանատվության կանչի բոլոր նրանց, ովքեր ներքաշված են լրագրողի սպանության մեջ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44