Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը վերհիշեց, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտ»-ի գործունեությանը Հայաստանում: Մառեկ Փոլը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ասաց, որ մտադրություն ունեն, օգտագործելով «Սլացքի» կարողությունները և լեհական տեխնոլոգիաները, «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում, որոնք կօգտագործվեն ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ կարտահանվեն այլ երկրներ: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում տրակտորների պարկը արդեն բավականին հնացած է և Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոլ-Մոտ հոլդինգն արտադրում է նաև «Ուրսուս Բաս» էլեկտրական և դիզելային ավտոբուսներ, քննարկվեց Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44