Բրիտանական հանրահայտ The Cure, Def Leppard, Radiohead, The Zombies և Roxy Music ռոք խմբերը, ինչպես նաև երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնն ու Սթիվի Նիքսը հաջորդ տարի կներառվեն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի «Ռոքնռոլի փառքի սրահում»: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Հայտնի է, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին Նյու Յորքի Barclays Center մարզահամալիրում: Այս տարի «Ռոքնռոլի փառքի սրահում» ներառվելու համար պայքարում էր 15 խումբ ու երաժիշտ, այդ թվում գերմանական Kraftwerk խումբը, ամերիկյան Rage Against The Machine, Rufus, Devo և MC5 խմբերը, ինչպես նաև ամերիկացի երաժիշտներ Ջոն Փրայնն ու Թոդ Ռանդգրենը: Կանոնների համաձայն՝ «Ռոքնռոլի փառքի սրահում» կատարողի կամ խմբի ներառման համար անհրաժեշտ է, որ առաջին ձայնագրության թողարկումից անցնի առնվազն 25 տարի: Այս պատվին արդեն արժանացել են The Beatles-ը, Չաք Բերին, Ջեյմս Բրաունը, Ռեյ Չարլզը, Բադի Հոլին, Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը, Բի Բի Քինգը, The Rolling Stones-ը, Արետա Ֆրանկլինը, KISS-ը, Nirvana-ն, Guns N' Roses-ը և այլ մեծանուն երաժիշտներ ու խմբեր։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55