Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին ու ծրագրերին՝ ընդգծելով է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը: Պետր Միկիսկան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Շիմոն Պանեկը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել People in need ՀԿ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը: Ըստ նրա, յուրաքանրչյուր ծրագրի ուղղությամբ ներդրվում է 500 հազարական եվրո: Տեղեկացվել է, որ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է 250 կմ քայլարշավի արահետ: Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ: Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներկայացված ծրագրերն ու հայտնել կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44