Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է:
Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ ինչին էապես նպաստել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ։ Բարձր է գնահատվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մակարդակը: Վերոնշյալ սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացներն ամբողջությամբ կամ հիմնականում համապատասխանում են 97%-ով, ինչը զգալիորեն բարելավվել է նախորդ տարիների համեմատ (վերոնշյալ ցուցանիշը 2012 թ.-ին կազմել է 93%, իսկ 2005 թ.-ին՝ 70%):
ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացման մասով արձանագրված առաջընթացը: Կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, Բազել 3-ի պահանջների և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ու կատարելագործումը՝ Խորհուրդը հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես, հաշվի առնելով բանկային համակարգի ցածր շահութաբերության մակարդակը, արտարժութային ռիսկից ածանցվող վարկային և իրացվելիության ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը, Խորհուրդն առաջարկել է ներդնել իրացվելիության և կապիտալի նոր պահանջները, վերանայել և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնել Ներքին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը, չաշխատող և վերակառուցված վարկերի հաշվարկը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ֆինանսական հաշվառումը: Խորհրդի կողմից առաջարկվել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական ճգնաժամերի կառավարման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ այն առավել սահուն և համապարփակ դարձնելու նպատակով:
Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրն (FSAP) իրենից ներկայացնում է առանձին երկրների ֆինանսական համակարգերի համակողմանի վերլուծություն: Զարգացող և անցումային երկրներում գնահատումն իրականացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ: Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ֆինանսական կայունության և ֆինանսական զարգացվածության գնահատումներից:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55