Երեւանի քաղաքապետարանը հորդորում է չմոռանալ ձմռանը անվադողերը փոխելու մասին:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է: Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում, ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, անվադողերի փոխարինումն օրենքի պահանջ է, որը չկատարողներին սպառնում են մեծ տուգանքներ: Մեր երկրում խնդիրը կարգավորվում է մի շարք իրավական նորմերով:
«Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1968 թվականին ընդունվել է ճանապարհային երթևեկության միջազգային կոնվենցիան, որի «Այլ դրույթներ» բաժնի 54-րդ կետը հստակ սահմանում է տալիս՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների դողերը պետք է ունենան լավ շփում, նույնիսկ թաց մակերեսով ճանապարհների պարագայում: Հայաստանը, ղեկավարվելով միջազգային նորմի պահանջներով և ներպետական օրենսդրությամբ, 2007 թվականին ընդունեց ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների ցանկը հաստատելու մասին Կառավարության թիվ 955–Ն որոշումը», – ասում է Ճանապարհային ոստիկանության հետաքննության և ճանապարհատրանսպորտային պատահարներով ու տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով վարչական բողոքարկման վարույթի բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
Կառավարության որոշմամբ սահմանվում է՝ չափորոշիչներին ոչ համապատասխան անվադողերով ավտոմեքենա վարելը անսարքություն է համարվում և չի թույլատրվում:
Իսկ որո՞նք են չափորոշիչները
Առաջին չափորոշիչը անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունն է: Ավտոբուսների պարագայում այն պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, մարդատար ավտոմոբիլներինը՝ 1,6 մմ, բեռնատարներինը՝ 1 մմ, իսկ մոտոցիկլետներինը՝ 0,8 մմ: Անվադողերի վրա չպետք է լինեն նաև ճաքեր, ճեղքվածքներ, կտրվածքներ, չի թույլատրվում նաև փոխադրամիջոցը վարել տարբեր դողերով:
Ի՞նչ հետևանք կարող է ունենալ անվադողերի սահմանված չափորոշիչները չպահպանելը
Փոխադրամիջոցի շահագործումն արգելող անսարքություններով վարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված է պատասխանատվություն: Այս պահանջը ներառում է նաև դողերի չափորոշիչները չպահպանելու հետևանքով առաջացող պատասխանատությունը: Տուգանքի չափը 5000 ՀՀ դրամ է:
Ի դեպ, եթե անվադողերը չփոխարինելու հետևանքով դուք ավտովթարի պատճառ դառնաք, ոչ միայն կտուգանքվեք, այլև խնդիրներ կծագեն ԱՊՊԱ պայմանագրերում: Ու թեև այլ անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի, սակայն վթարի մեղավորի համար բացասական հետևանքներ կունենա.
«Վթարի դեպքում հետագայում կկիրառվի մալուս և ԱՊՊԱ պայմանագիրը կթանկանա: ԿԱՍԿՈ պայմանագրերում որոշ դեպքերում արձանագրվում է, որ դա հատուցում մերժելու հիմք է, բայց դա կարգավորվում է անհատական պայմանագրերում»,- մանրամասնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը:
Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ստուգայցեր է կազմակերպել: Վարորդները մեկ անգամ ևս զգուշացվում են՝ անվադողերն օր առաջ փոխարինել ձմեռայիններով՝ տեղումների ժամանակ խուսափելու համար ավելորդ խցանումներից և պատահարներից, որոնք կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ:
«ՃՈ կարևորում է կանխարգելումը և ոչ թե առկա պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, հետևաբար՝ կրկին պետք է հորդորենք վարորդներին փոխադրամիջոցը ձմեռային տարեշրջանում վարել միան ձմեռային անվադողերով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհատրասպորտային պատահարներից»,- նկատում է Հայկ Վարդանյանը:
Վարորդներին տեղեկացնում, զգուշացնում և հորդորում են նաև հասարակական կազմակերպությունները: Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկելու համար օգտագործվում են սոցիալական ցանցերը և անմիջական հանդիպումները:
«Դողերը չփոխարինելու գլխավոր պատճառն, իհարկե, ֆինանսական բեռն է, բայց ցանկացած մեքենայի սեփականատեր, որը շահագործում է մեքենան, պետք է դրա համար գումար նախատեսի: Քանի որ մարդ ունի և ամառային և ձմեռային կոշիկներ, նույն վերաբերմունքն էլ մեքենայի հանդեպ պետք է լինի»,- նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
Ձմռանն անվադողերը փոխելը պարտադիր է: Հիշե՛ք և խուսափե՛ք պատահարներից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01