Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել «դեղին բաճկոններ» շարժման նոր ակցիաների առիթով՝ հայտարարելով, որ հիմա երկիրը հանդարտության եւ կարգի կարիք ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում հարձակման ֆոնին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն «դեղին բաճկոններ» շարժման անդամներին կոչ էր արել ողջախոհ լինել եւ դեկտեմբերի 15-ին ցույցեր չանցկացնել: Երկրի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները նույնպես կոչ էր արել բողոքի ցույցերի ժամանակ «գիտակցություն դրսեւորել»՝ նախազգուշացնելով ահաբեկչությունների պահպանվող սպառնալիքի մասին: «Կարծում եմ՝ այսօր մեր երկիրը հանդարտության եւ կարգի կարիք ունի, նորմալ գործունեության վերականգնման կարիք»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե շարժման անդամներին արդյոք անձամբ կոչ կանի՞ ցույցերի դուրս չգալ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: Շարժման ներկայացուցիչները կոչ էին արել դեկտեմբերի 15-ին բողոքի նոր ակցիաներ անցկացնել:
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:45
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03