Տոնական օրերին Հայաստանում զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում քաղաքական ենթատեքստ չկա. դա պարզապես ստանդարտ գործընթաց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Նման հաղորդագրությանը հաջորդել է ԱՄՆ դեսպանության պարզաբանումը, որ դա ստանդարտ գործընթաց է: Դա նշանակում է, որ այդ հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ կամ այլ իմաստ չի պարունակում: Ողջ աշխարհը, խաղաղ ցույցերի օրերին Հայաստանում եղած զբոսաշրջիկները ևս իրենց աչքով տեսել են, որ այստեղ ամեն ինչ անվտանգ ու խաղաղ է:
Անվտանգության խնդիրներ չկան: Եվ դրա մասին միայն մենք չէ, որ ասում ենք»,-ասաց Ապրեսյանն ու հավելեց, որ այդ հայտարարությունը պարզապես եղել է ցանկացած երկիր գնալիս զգուշավորության կոչ: Նա նկատեց, որ հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում է ապացուցել իր հյուրասիրությունը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ հեղափոխություն անելիս էլ կարողանում է դա անել անվտանգ՝ հարգելով բոլորի իրավունքները: «Նույնիսկ զբոսաշրջիկները հաճույքով մասնակցել են երթերին, և ոչ ոք դրանից չի տուժել: Դա խոսում է նաև իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին: Թող բոլորը հանգիստ լինեն, Հայաստանը եղել է, և կա որպես անվտանգ երկիր»,-նշեց Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում իր քաղաքացիներին տոնական օրերին զգոն լինել Հայաստանում: Դրանում նշված էր, որ տոնական օրերին կարող են աճել հանցագործությունները՝ թալանը, կողոպուտը, գրպանահատությունները:
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:45
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03