Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված 2-րդ դատաբժշկական փորձաքննության շրջանակում որևէ գործողություն չի կատարվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Փորձաքննությունը նշանակվել է 2 շաբաթ առաջ, բայց փորձագիտական կենտրոնից նրան ոչ ոք չի այցելել, որևէ փաստաթուղթ չի խնդրել ուսումնասիրության համար, փորձաքննության պրոցեսը առհասարակ չի էլ սկսվել, տպավորություն է, որ միտումնավոր ձգձգում են»,-շեշտեց նա:
Արսեն Գրիգորյանն ասաց, որ եթե փորձաքննությունը կատարվի, ապա շատ ավելի լայն հարցերի պատասխան կտա, առաջին փորձաքննության ընթացքում ներկայացվել էր, թե քանի հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ:
Երեկ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե իրավապահներին և թե Արդարադատության նախարարություն:
Անդրադառնալով ՄԻՊ հայտարարությանը՝ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, որ ՄԻՊ-ի հայտարարությունից հետո որևէ փոփոխություն կլինի: «Չեմ կարծում, թե օգտակարության գործակիցը մեծ կլինի, ՄԻՊ-ը շատ զուսպ հավասարակշռված ասաց այն, ինչ կալանավորվելու առաջին ամսից ասում ենք մենք Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի խիստ բացասական, կյանքին սպառնացող դինամիկայի մասին»,-շեշտեց Արսեն Մկրտչյանը:
Նա խոշտանգում է համարում այն, որ չնայած առողջական վիճակին Մանվել Գրիգորյանը շարունակում է կալանքի տալ մնալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երկրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարաձգում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01