Երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդկանց իրավունքները եւ չկա իշխանության բաժանում, չկա Սահմանադրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ձգտում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների բոլոր հարցերը ՀՀԿ-ի ներսում որոշվեր. «Այդ կուսակցությունը ուներ որոշակի քվե խորհրդարանում եւ նախագահի պաշտոնն էր հսկում եւ ունենում էր այդ կարողությունը: Այսօր ունենք նույն իրավիճակը. «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, իր կուսակցության ներսում կարող է որոշումներ կայացնել, որոնք պարտադիր կլինեն եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանությունների, նույնիսկ կարող է կուսակցության ներսում որոշումներով ձեւավորել դատական իշխանություն»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ սա ահազանգ է, որ քաղաքական ուժերը միավորվեն Սահմանադրության փոփոխության շուրջ, որը կստեղծի այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որեւէ ուժի կողմից նման իշխանական մոնոպոլիա ունենալու հնարավորությունը:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ հասարակությունը հիմա դա դրական է համարում, որովհետեւ այդկերպ հնարավոր եղավ հեռացնել ռեժիմին. «Բայց երկիրը ղեկավարելու տեսակետից, ցանկացած մենաշնորհ չարաշահումների մեծ դաշտ է ստեղծում: Դա հասկանում են եւ աջերը, եւ ձախերը, որոնք չեն հայտնվել խորհրդարանում»:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44