Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 2 մարդ:
Առաջին զոհը մեքենայի վարորդ է: Նա մահացել է Բելգիայի սահմանին բեռնատարի հետ բախման հետևանքով, որը կանգնած է եղել «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցների արգելապատնեշի մոտ, գրում է РИА Новоасти-ն: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան, սակայն հրշեջ ծառայությունը տեղեկությունը հաստատել է միայն այսօր:
Երկրորդ զոհը 44-ամյա կին է, որը նույնպես մահացել է ճանապարհային դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է France Info-ն:
Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ ուրբաթ երեկոյան զույգը ընթանալիս է եղել Սուասոն համայնքի ուղղությամբ: Վարորդը, «դեղին անթև բաճկոնների» արգելապատնեշը տեսնելով, շրջադարձ է կատարել և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի: Մեքենայում եղած կինը մահացել է, իսկ տղամարդը կալանաքի տակ է առնվել:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Այսօր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ձերբակալվել է ավելի քան 60 մարդ:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:
Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55