Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրեն Սաֆարյանը ստացավ 193 ձայն:
Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց:
351 հոգի մասնակցել է ընտրությանը և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին:
«Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր վստահեցին ինձ: Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշեց Սաֆարյանը:
Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը շնորհավորեց նորանշանակ նախագահին և հարկ եղած դեպքում իր աջակցությունն առաջակեց նրան:
«Ես շնորհակալություն եմ հայտնում 20 տարի ինձ վստահելու համար: Սուրենին ցանկանում եմ մեծ հաջողություններ, նա երիտասարդ և էներգիայով լի անձնավորություն է»,- նշեց Աղամյանը:
Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:
Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել:
Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ:
Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01