ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան դիմել է բրիտանական հանրությանը, որպեսզի նրանք գնահատական տան BBC հեռուստաալիքի գործողություններին, որը «ֆեյքերի» միջոցով զբաղված է Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներում «ռուսական հետքեր» փնտրելով: Այս մասին տեղեկանում ենք «Ռուսաստան 24» հեռուստաընկերությունից: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պարբերաբար մեղադրում է ռուսական լրատվամիջոցներին քարոզչության մեջ, չնայած այն բանի, որ չի ներկայացում ոչ մի փաստ։ Մասնավորապես, բրիտանական իշխանությունները խոսում են Ofcom-ի մեդիակարգավորիչների բողոքների մասին, որոնք ենթադրաբար ստիպված են արձագանքել: Դրանից հետո ռուս լրագրողները մեղադրվում են ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ: «Ես հարց ունեմ բրիտանական այդ մեդիակարգավորիչներին և հանրությանը․ Ինչպե՞ս են նրանք գնահատում այսպիսի փաստերի հավաքագրումը, որոնցով զբաղված են իրենց հեռուստառադիոընկերությունների աշխատակիցները»,-հարցրել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռևս գտնվում են ԵՄ-ում և վարում են ընդհանուր արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ շատ ստանդարտներ, այդ թվում նաև լրագրողական բնագավառում, ընդհանուր են: Զախարովան խոստացել է, որ կդիմի ԵԱՀԿ՝ բրիտանական ԶԼՄ-ների «ֆեյքերի» հարցով․ «Մենք այս հարցը կուղղենք միջազգային կառույցներին։ Վաղը համապատասխան նամակ կգրենք ԵԱՀԿ-ին և ուշադրություն կհրավիրենք այս ամենի վրա»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01