Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն: Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք: Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել: Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին: Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։
Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկոյան մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:






.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական և Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44