Դեկտեմբերի 2-ին Գյումրիում 57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը շարունակում է պահվել ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց զինծառայողի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին։ Նա հրաժարվեց անդրադառնալ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին՝ ասելով, որ չի համաձայնեցրել նրա հետ։
Նշենք, որ ռուս զինծառայողը ձերբակալվել է հայ իրավապահների կողմից և կալանավորվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ և հանձնվել ռուսական ռազմաբազայի հսկողությանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է:
Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը կալանավորվել է:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44