Այս կառավարության գործունեության արդյունքում արդարադատության նախարարը որևէ դատավորի որևէ հրահանգ չի տվել. հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ի վերջո հաջողվե՞ց անկախ դատական համակարգ ձևավորել և ինչպե՞ս կմեկնաբանի երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբանների այն հայտարարությունները, որ վարչապետի պաշտոնակատարը հրահանգներ է տալիս դատական համակարգին՝ հաշվի առնելով ԱԱԾ տնօրենի և վարչապետի հեռախոսային զրույցի գաղտնալսումը:
«Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ձայնագրությունները: Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նպատակով, և դա շանտաժ է, դա շորթում է, դա ահաբեկչություն է։ Եվ եթե մենք քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, շատ փխրուն իրավունքի նկատմամբ իրականացնում ենք ոտնձգություն ու ինքներս դառնում ենք դրա գործիքները»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը, նամակագրության ու հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը հիմնարար և խոցելի իրավունք է ներկայիս տեխնիկայի դարում։
«Եթե մենք քննարկենք այդ խոսակցությունների բովանդակությունը, մենք կդառնանք այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն արած մարդկանց, խմբերի գործիքը։ Այդպիսի միջամտություն կարող է անել բացառապես պետությունը, բացառապես դատարանի դատական ակտի հիման վրա, և օրենքով սահմանված կարգով այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակարգում։ Դա չափազանց վտանգավոր միջամտություն է։ Մենք բոլորս դրա պոտենցիալ զոհերն ենք, քանի դեռ չի բացահայտվել այդ խումբը, կամ այդ անձը ու չի ենթարկվել պատասխանատվության»,- նշեց նախարարը։
Զեյնալյանը, համարելով, որ լրագրողներն իրավապաշտպաններ են, նրանց կոչ արեց խորամուխ չլինել այդ ձայնագրության բովանդակության մեջ՝ հավելելով, որ գրավականը, որ դատական համակարգը բարելավվել է և ավելի անկախ է դարձել այն է, որ պետական մարմինները դատարաններում պարտվում են:
«Իսկ պետական մարմինները դատարաններում պարտվում են, և սա նորմալ է։ Դատարանը անկախ է, և կարող են նրա ընդունած որոշ ակտեր չբարելավել պետական մարմիններին»,-ասաց նա և բացառեց, որ որևէ ձևով դատավորի նկատմամբ ճնշումներ են եղել Քոչարյանի գործը քննելիս:
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44